Պարուհի Վարդան էրոտիկ լուսանկարներ է հրապարակել՝ աֆորիզմներով համեմված (լուսանկարներ)


06:52 , 14 մարտ, 2016

Tert.am–ը գրում է.

Ուկրաինահայ երգչուհի, պարուհի Վարդան՝ Վարդանուշ Մարտիրոսյանը, սոցցանցերում մի քանի անկեղծ լուսանկարներ է հրապարակել:

Վարդան լուսանկարներին կից թևավոր խոսքեր է հավելել՝ թե իր, թե հայտնի գրողի «խոսքացանկից»: Այսպես Վարդան գրել է, թե «Ախորժելիությունն է ախորժակ գրգռում», «Սովորական հագուստ կարելի է գտնել ամենուր, իսկ ես սիրում եմ ստեղծել սեքսուալությամբ ներծծված հագուստ»:

Վարդանուշը մեջբերել է նաև ամերիկացի մանկագիր Թեոդոր Սյուզին. «Հասկանում ես, որ սիրահարվել ես, երբ չես կարողանում քնել, քանի որ վերջապես իրականությունը ցանկացած բառերից ավելի լավն է դուրս գալիս»: