Շները օգնում են իջեցնել ճնշումը


04:25 , 14 մարտ, 2016

Կենդանիները օգնում են ազատվել սթրեսից և հանել աշխատանքային օրվա լարվածությունը: Գիտնականները որոշել են պարզել, թե տնային կենդանիներից որն է հանդես գալիս որպես կատարյալ հակասթրեսային միջոց, հայտնում է The New Zealand Herald-ը:

Կամավորների խումբը բաժանել են երեք ենթախմբի: Չափելով նրանց ճնշումները և սրտի հաճախականությունը՝ առաջին խմբին տվել են շներ, երկրորդին՝ կատուներ, իսկ երրորդ խումբը մնացել է առանց կենդանիների: Բոլոր կամավորները պետք է երեք դատավորների առաջ երգեին, ինչը ուժեղ սթրես է առաջացնում:

Արդյունքում երրորդ խմբում սրտի զարկերը արագացել են 14%-ով, իսկ ճնշումը բարձրացել է 9%-ով: Իսկ կենդանիներ ունեցող խմբերում սրտի զարկերը արագացել են միայն 7%-ով: Եթե մարդուն թողել են խաղալու շան հետ, նրա ճնշումը իջել է 6%-ով, իսկ կատուները ճնշումը իջեցրել են 2.2%-ով: Այսինքն՝ շներն ավելի օգտակար են եղել սիրտ-անոթային համակարգի համար: