03:42 , 14 մարտ, 2016
Tert.am–ը գրում է.
Auto.mail.ru-ն արձանագրել է, որ Mercedes-Benz մեքենաշինական բրենդը կատակել է իր մրցակից BMW-ի հետ: Նախ ընկերությունից ասել էին, որ BMW-ի աշխատակիցները մինչև մարտի 13-ը կարող են ավճար այցելել Շտուտգարտում Mercedes-ի թանգարան՝ լրիվ անվճար:
Համացանցում նաև տեսանյութ է հայտնվել, որում Mercedes-ը 100-ամյա BMW-ին շնորհակալություն է հայտնում 100-ամյա մրցակցության համար: Բայց նաև նշում, թե դրան նախորդած երեսուն տարիները ձանձրալի էին՝ ակնարկելով, որ BMW-ն շատ ավելի ուշ է ի հայտ եկել, քան իրենք:
Իսկ մրցակից մեկ այլ մակնիշ՝ Porsche-ը, պաստառ է հրապարակել: Դրանում Porsche Mission E կոնցեպտ նմուշն է՝ BMW i8-ի հարևանությամբ: Տեքստում էլ նշված է. «Ապագան մեզ լուրջ մարտահրավերներ է նախապատրաստում: Մենք դրանք ընդունում ենք ղեկին՝ հաճույքով»:
