Վարշամ Բորանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն


02:14 , 14 մարտ, 2016

Tert.am–ը գրում է.

Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
 

Հայ ըմբիշը եզրափակիչում 3:0 հաշվով հաղթեց Սերբիան ներկայացնող  Ալեքսանդր Մաքսիմովիչին:


Մինչ այդ  Բորանյանը որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթել էր ռումինացի Թոմի Գլաուդիու Հինովենաուին: 1/8 եզրափակչում  առավելության էր հասել Ուգո Միգել դա Սիլվայի նկատմամբ: Քառորդ եզրափակչում   հաղթել էր բուլղարացի մարզիկին, իսկ կիսաեզրափակչում 2:1 հաշվով առավելության հասել Բալիտ Կորպասիի նկատմամբ (Հունգարիա):