09:00 , 14 մարտ, 2016
Բաղադրիչներ
- ալյուր - 1,5 բաժակ
- սոդա - 1թ/գդ
- շաքարավազ - 1/2 բաժակ
- աղ - 1 պտղունց
- կակաո - 4ճ/գդ
- բուսայուղ - 4-5ճ/գդ
- վանիլին - 1թ/գդ
- կաթ - 1,5 բաժակ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 1 բաժակ
- շաքարի փոշի - 4ճ/գդ
- շոկոլադ կաթնային - 90գր
Պատրաստման եղանակ
- Նրբաբլիթներով շոկոլադե տորթ պատրաստելու համար խառնում ենք ալյուրը, սոդան, կակաոն, շաքարավազը և աղը: Ավելացնում ենք բուսայուղը, վանիլինը և կաթը:

- Տաքացնում ենք թավան, վրան քսում մի քիչ յուղ, ապա թավայի կենտրոնում լցնում ենք բաժակի ¼-ի չափով խմոր: Երբ նրբաբլիթի վրա հայտնվեն պղպջակներ, ապա կարելի է այն շրջել և տապակել մյուս կողմից:

- Երբ բոլոր նրբաբլիթները պատրաստ լինեն և սառչեն, հարում ենք սերուցքը շաքարի փոշու հետ մինչև պինդ փրփուրի առաջացումը և քսում նրբաբլիթների վրա՝ ձևավորելով տորթ:

- Գոլորշու վրա հալեցնում ենք շոկոլադը և լցնում պատրաստի տորթի վրա, ինչպես նաև կարելի է ձևավորել այն մրգերով և սերուցքի մնացորդով:

Շատ արագ և հեշտ պատրաստվող շոկոլադե տորթ նրբաբլիթներով և սերուցքային նուրբ կրեմով: