Ռոզի Ավետիսովան պատրաստ է նկարահանվել բաց տեսարաններում, եթե… (Photo)


14:11 , 13 մարտ, 2016

Համբույրի տեսարանների համարձակ դերասանները. Ռոզի Ավետիսովան պատրաստ է նկարահանվել բաց տեսարաններում, եթե… (ֆոտո)

Armlur.am-ը գրում է․

Հայկական ֆիլմերում սիրային տեսարաններին ծանոթանալիս հազվադեպ է պատահում, որ հանդիպենք համարձակ սիրախաղի, բաց մարմինների կամ գոնե ամենաանմեղ համբույրի: Մեր դերասաններից քչերն են համաձայն նկարահանվել անկեղծ տեսարաններում, իսկ նրանք, ովքեր պատրաստ են գնալ այդ քայլին, այնուամենայնիվ, ունեն որոշակի մտավախություններ, որոնք հաճախ արդարացված են:
«Ժողովուրդ»-ը կներկայացնի զրույցների փոքրիկ շարք այն դերասան-դերասանուհիների հետ, որոնք քաջություն են ունեցել կոտրելու հասարակության եւ իրենց կոլեգաների շրջանում տարածում գտած «ամոթի կարծրատիպը»:
Այսպիսով` մենք զրուցել ենք դերասանուհի Ռոզի Ավետիսովայի հետ, ով «Փեսացուն կրկեսից» հայկական արկածային կինոկատակերգության (2011թ., ռեժիսոր` Դավիթ Բաբախանյան) հերոսուհին է եւ Հովհաննես Ազոյանի հետ նկարահանվել է համբույրի տեսարանում:
12381241_1011566422257757_1507802699_o
-Ռոզի՛, Դուք հեշտությա՞մբ համաձայնեցիք նկարահանվել այդ տեսարանում, թե՞ Ձեզ համոզել են:
-Ռեժիսորն ի սկզբանե խոսել էր ինձ հետ եւ զգուշացրել, որ ֆիլմում լինելու է նման դրվագ: Ես խնդիր չեմ տեսել. սցենարից, հերոսների փոխահարաբերություններից ելնելով այդ տեսարանը սպասելի էր: Իսկ դերասանն իր աշխատանքը լիարժեք կատարելու համար չպետք է հրաժարվի դրանից:
-Ըստ Ձեզ` ինչո՞ւ են Ձեր կոլեգաները հաճախ մերժում նկարահանվել նման տեսարաններում: Արդյո՞ք դա պրոֆեսիոնալիզմի պակաս է:
1453468631_rozi-avetisova2
Շարունակությունն՝ այստեղ