14:04 , 13 մարտ, 2016
Artsakhpress.am-ը գրում է․
Թուրքիայի տնտեսությունը կայուն է մնում քաղաքական ցնցումների նկատմամբ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է
Le Monde թերթը: Ընդհանուր առմամբ, անհնար է չտեսնել վերջին 15 տարում Թուրքիայի տնտեսության գրանցած մեծ աճը, նշում է թերթը:
ԱՄՀ վերջին կանխատեսումների համաձայն՝ Թուրքիայում 2016թ. 3.2-տոկոսանոց տնտեսկան աճ է սպասվում: Մեքենաների արտահանումը փետրվարին աճել է 17 տոկոսով, ինչը 2008թ.-ից հետո լավագույն ցուցանիշն է: Իսկ դեպի զարգացած երկրներ արտահանման ծավալները աճել են 48 տոկոսով, ասել է Թուրքիայի ավտոմեքենաների արտահանման միության նախագահ Օրհան Սաբունչուն:
Այդուհանդերձ տնտեսական ճգնաժամը կարող է սառեցնել ներդրողների համակրանքը: «Թուրքիայի բոլոր ակտիվները՝ քաղաքականության, տնտեսության, դիվանագիտության, հալչում են: Թուրքիան չի անհետանա տեսադաշտից, սակայն կորցրածը վերականգնելու համար 10 տարի է պետք»,- կարծում է Ֆրանսիայի միջազգային եւ ռազմավարական հարաբերությունների ինստիտուտի՝ Թուրքիայի հարցով մասնագետ Դիդյե Բիյոնը:
2016թ. հունվարին Թուրքիայում տուրիստական ակտիվությունը 6.4 տոկոսով մարել է պայթյունների ֆոնին: Հյուրանոցները ստիպված են իջեցնել գները, որպեսզի զբոսաշրջիկներ գրավեն: Ֆրանսիայի Sciences ինստիտուտի վերլուծաբան Ռո Ժան Մարկի գնահատմամբ Թուրքիայի հյուրանոցները հիմա զբաղեցված են 50 տոկոսով: Ընդ որում, մարդիկ հետաձգում են ամրագրումը, բայց ամբողջովին չեն հանում այն: