Այսօր Չարենցի ծննդյան օրն է


11:24 , 13 մարտ, 2016
Այսօր Չարենցի ծննդյան օրն է,հանճար,որի մասին կգրվեն դեռևս ուսումնասիրություններ, մենագրություններ, կպաշտպանվեն թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, բայց թվում է նա անսպառ է, ամեն անգամ ընթերցելիս նորովի ես բացահայտում հանճարին: Ցավոք հանճարները հազիվ են հասնում 40-ի,նույնիսկ չեն բոլորում (Մոցարտ, Վիսոցկի, Պուշկին և այլն): Բայց մենք արդյոք միշտ ենք մեծարում մեր հանճարներին, ցավալի է, բայց այսօր ամեն ինչ խառնվել է իրար, համայնավարները մի օր մեծարում են Ստալինին, հաջորդ օրը Չարենցին... եվ այսպես շարունակ: Վրացիները պաշտել են թե համայնավարների օրոք Շոթա Ռուսթավելուն և թե այսօր, իսկ մենք ունենք հանճարների մի աստղաբույլ, բայց... արժանիորեն չենք մեծարում նրանց,առավել ևս մատչելի և ճկուն ձևով ներկայացնում օտարներին