60 տարի առաջ հայտնվեց տեսամագնիտոֆոնը


00:28 , 13 մարտ, 2016

66fd2734c33f2ea93b54540597a7a2041956 թվականի մարտի 14-ին ամերիկյան Ampex ընկերությունը ներկայացրեց պատմության մեջ առաջին տեսամագնիտոֆոնը՝ հայտնում է robinzon.tv-ն:

Մինչև 1950-ականների սկզբները տեսապատկերի ձայնագրման և հետագա ցուցադրման միակ միջոցը կինոժապավենն էր: Սակայն այդ ժամանակահատվածում հեռուստատեսությունը սկսեց բուռն կերպով զարգանալ, որի պահանջներին կինոժապավենը այլևս չէր համապատասխանում:

Այդ պատճառով էլ պատմության մեջ առաջին տեսամագնիտոֆոնը մշակվել է հենց հեռուստատեսության կարիքների համար: Այն ցուցադրվել է 1956 թվականի մարտի 14-ին և նախատեսված է եղել բացառապես հեռուստաընկերություններում մասնագիտական օգտագործման համար: Սովորական մարդիկ նույնիսկ չէին մտածում դա գնելու մասին՝ գնի և չափերի պատճառով:

Ampex-ի արտադրանքը մրցակության բացակայության և մեծ պահանջարկի պատճառով անհավանական հաջողություններ ունեցավ: Կար նաև կարճ ժամանակահատված, երբ տեսաձայնագրման պրոցեսը անվանում էին «ամպեքսավորում»: