19:32 , 12 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ռիգայում ըմբշամարտի Եվրոպայի առաջնության հունահռոմեական ոճի հունահռոմեական ոճի 98 քաշային կարգի կիսաեզրափակչում Արթուր Ալեքսանյանը 6:2 հաշվով հաղթեց թուրք ըմբիշ Ցենկ Իլդեմին:
Աշխարհի գործող չեմպիոնը ոսկե մեդալի համար կմրցի Օրխան Ուրիեև (Ադրբեջան) — Նիկիտա Մելնիկով (Ռուսաստան) զույգի հաղթողի հետ:
Հունահռոմեական ոճի 59 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը 4:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դմիտրի Ցումբալյուկին և դուրս եկավ եզրափակիչ: Ամոյանը ոսկե մեդալի համար կպայքարի ռուս ըմբիշ Մագիան Սեմենովի հետ: