19:06 , 12 մարտ, 2016
Այս գարնան առաջին անձրևն եկավ, ու առաջին անգամ ամպը որոտաց։
Ըստ մեր մեծերի, գարնանային առաջին ամպրոպին, հենց ամպը գոռում էր, մարդիկ արագ գնում, հատկապես տղամարդիկ, իրենց մեջքը խփում էին պատին ու ասում․
- Թիկունքս ամուր, թիկունքս ամուր։
Այսինքն՝ շանթն ու որոտը ամրացնեն իրենց առողջությունը, պնդացնեն թիկունքը, որ առողջ լինեն, դիմանան դժվար աշխատանքին, որ իրենց թիկունք հանդիսացող որդիներն ու հարազատներն էլ ամրանան այդ որոտից, հեշտությամբ հաղթահարեն կյանքի դժվարությունները։
Ընկերներ ջան, պահեք այդ ավանդությունն ու գարնան առաջին ամպրոպի ժամանակ դուք էլ այդպես վարվեք, եթե դարեր շարունակ մեր մեծերն ասել են, ուրեմն՝ մի բան իմացել են։