18:52 , 12 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
«Իսլամական պետություն» խմբավորումը երկու քիմիական հարձակում է իրականացրել Իրաքի Քիրքուք քաղաքի մոտակայքում, որի հետևանքով մեկ երեխա է զոհվել, շուրջ 600 մարդ վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հարձակումն իրականացվել է շաբաթ առավոտյան: Քիրքուք քաղաքի մոտակա Թազա բնակավայրը հարձակման է ենթարկվել քիմիական նյութերով լցոնված հրթիռներով:
Տուժածներից 8-ին բուժման նպատակով ուղարկել են Բաղդադ: