18:40 , 12 մարտ, 2016
Սիրիայի ղեկավարությունը դեմ է հանրապետության տարանջատմանը և չի աջակցում երկրի դաշնայնացման գաղափարին: Այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալիմը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Որպես Սիրիայի քաղաքացի ձեզ ասում եմ՝ մենք դեմ ենք դաշնայնացման մասին խոսակցություններին: Մենք կողմ ենք Սիրիայի տարածքի և նրա ժողովրդի միասնականությանը»,- ասել է նա Դամասկոսում մամլո ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան հայտարարել էր, որ Սիրիայի դաշնայնացման հարցը կարող է դառնալ բանակցություններում քննարկվող թեմաներից մեկը: