Հայ թատրոնի պատմության մեջ շատ չեն այն դերասանները, որոնք հասցրել են երիտասարդ տարիքում դերերի գունագեղ ներկապնակ ունենալ, ինչպես Լուիզա Ղամբարյանը: Ջուլիետ, Լեդի Մակբեթ, Քալփուրնիա, Սոֆի, Հիլլարի, Այծեմնիկ, Եվա, Աննա. նրա` մեկը մյուսից տարբեր կերպարները դարձել են Դրամատիկական թատրոնի բնակիչները: Եվ չնայած Լուիզա Ղամբարյանը մի շարք դերեր է կերտել թատրոնում, նրա կենսագրությունը նույնքան հարուստ չէ կինոյում:
