ԵԱ. Արթուր Ալեքսանյանն ու Ռոման Ամոյանը՝ եզրափակչում


17:10 , 12 մարտ, 2016

aleksanyan060414Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը 59 կգ քաշային Ռոման Ամոյանը և 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը նվաճեցին եզրափակչի ուղեգրեր և կպայքարեն ոսկե մեդալի համար:

Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում 6:2 հաշվով հաղթեց թուրք Ցենկ Իլդեմին, իսկ եզրափակիչումում կմրցի ռուս Նիկիտա Մելնիկովի հետ:

32-ամյա Ռոման Ամոյանը կիսաեզրափակիչում 4:0 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Դմիտրո Ցիմբալյուկին:

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը և Էդգար Խաչատրյանը դուրս են մնացել հետագա պայքարից: