20:33 , 12 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, ինչի մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Նախատեսված է այցի ընթացքում անցկացնել բարձր մակարդակով հանդիպումներ:
Աղբյուրը հիշեցնում է, որ Էրդողանի գլխավորությամբ մեծ պատվիրակության այցն Ադրբեջան, որը պետք է կայանար փետրվարի 18-ին, հետաձգվել էր Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատճառով:
Այդ այցի ընթացքում պետք է քննարկվեին 2 երկրների միջև ռազմավարական համագործակցությանը վերաբերող հարցեր: