Լեգենդար բրիտանացի երաժիշտ Քիթ Էմերսոնն ինքնասպանություն է գործել


00:48 , 13 մարտ, 2016

Lurer.com-ը գրում է.

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքում բրիտանացի հայտնի երաժիշտ և կոմպոզիտոր Քիթ Էմերսոնի մահվան պատճառ է դարձել ինքնասպանությունը: Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է տեղական ոստիկա նության ներկայացուցիչը, ով նշել է, որ դեպքի պատճառները հայտնի չեն: Ոստիկանները երաժշտի դին հայտնաբերել են նրա տանը:

Էմերսոնը ռոք երաժտության պատմության ամենահեղինակավոր ստեղնահարներից է: Նա հայտնի է դարձել The Nice և Emerson, Lake&Palmer խմբերում մասնակցությամբ։