20:07 , 14 հունվար, 2013
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հանրության ուշադրությանն է ներկայացրել «Կեղծ արժեքներ» շարքի առաջին մասը, որում ներկայացվում է Տավուշի մարզում անտերությունից կործանվող 13-րդ դարի Շխմուրատի վանքի վիճակը՝ Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում կառուցվող կաթողիկոսական նստավայրի ֆոնին:
Իբրև շարքի կարգախոս է ընտրված Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դարակազմիկ արտահայտությունը. «Ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ»:
«Կեղծ արժեքներ» շարքը իրեղեն ապացույցն է դառնալու այն իրողության, թե բարոյական ինչ անկում է արձանագրում Հայ առաքելական եկեղեցին այսօր, և որոնք են նրա ղեկավարների առաջնահերթությունները:
Տեսաշարքում օգտագործված է երգիչ Արման Հովհաննիսյանի «Երևան գնալու եմ» երգի երաժշտությունը: