Էրմիտաժը պատրաստ է վերականգնել Պալմիրան


14:49 , 12 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանյան թանգարանում պահվող Պալմիրայի արտեֆակտերի հավաքածուն կարող է օգտագործվել սիրիական հնագույն քաղաքի վերականգման համար, որի ազատագրումը սպասվում է մոտ օրերս. Կառավարական ուժերի գրոհող խմբերն արդեն մոտեցել են Պալմիրայի արևմտյան դարպասներին: Այս մասին գրում է theartnewspaper.ru կայքը:

Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին կարծում է, որ հնարավոր էր խուսափել Պալմիրայի՝ ԻՊ գրոհայինների կողմից ոչնչացումից, սակայն հիմա իրենք պատրաստ են վերականգնել հնագույն քաղաքը:

Արաբական աշխարհի մասնագետ Պիոտրովսկին, որն առաջին անգամ Սիրիա էր այցելել 70-ականներին, The Art Newspaper-ին ասել է, որ ամբողջ աշխարհի թանգարանները պատրաստվում են այն պահին, երբ հնարավոր կլինի վերականգնել Պալմիրան: Էրմիտաժն աշխատում է գործընկերների հետ համատեղ, այս փուլում լուսանկարներ և այլ արխիվային նյութեր են հավաքվում, որոնք պատկերում են քաղաքը տարբեր կողմերից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ