14:06 , 12 մարտ, 2016
Ռիգայում ընթացող Եվրոպայի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 քաշային կարգում պայքարի մեջ մտավ Արթուր Ալեքսանյանը:
Աշխարհի գործող չեմպիոնը 1/8 եզրափակչում շանս տվեց ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին՝ հաղթելով 8:0 հաշվով:
Քառորդ եզրափակչում «սպիտակ արջի» մրցակիցը կլինի Էլիս Գուրի (Բուլղարիա) - Դանիել Գաստեր (Ավստրիա) զույգի հաղթողը: