12:10 , 12 մարտ, 2016
Armenpress.am-ը գրում է.
ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին մարտի 12ին դուրս են գրելու հիվանդանոցից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»ին, այս մասին հաղորդել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի տեղեկատվության բաժինը:
Հիվանդանոցում հայտնել են, որ դերասանի վիճակը բավարար է: Ավելի վաղ հիվանդանոցից «Արմենպրես»ին տեղեկացրել էին, որ Արմեն Ջիգարխանյանը բժշկական հաստատություն է տեղափոխվել սրտի խնդիրների պատճառով մարտի 5ին: Սկզբում նա կարդիոլոգիական վերակենդանացման բաժանմունքում էր, հետո տեղափոխել են հիվանդասենյակ: