11:42 , 12 մարտ, 2016
Պորտուգալիայի առաջնության 26-րդ տուրում «Մարիտիմուն», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվել է «Բոաշվիտային»:
Հայ ֆուտբոլիստը տանտերերի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Այս խաղից հետո «Մարիտիմուն» 29 միավորով 10-րդն է, սակայն կարող է ավելի նահանջել մրցաշարային աղյուսակում, քանի որ հարեւան մյուս թիմերը դեռեւս չեն անցկացրել այս տուրի հանդիպումը: