Բենզինի և դիզվառելիքի գները նվազում են


11:26 , 12 մարտ, 2016
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում 2016-ի փետրվարին հունվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 2,7 և 3,7 տոկոսով: 2016-ի փետրվարին 2015-ի փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 11,6 և 14,4 տոկոսով, իսկ 2015-ի դեկտեմբերի համեմատ` 7,3 և 9,5 տոկոսով: