Բախում Թրամփի ելույթի ժամանակ


11:11 , 12 մարտ, 2016

trump0715Araratnews.am-ը գրում է.

Չիկագոյում նախագահական ընտրություններում hանրապետական կուսակցության թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի նախընտրական ելույթի ժամանակ բախում է տեղի ունեցել վերջինիս կողմնակիցների և հակառակորդների միջև, հաղորդում է CNN-ը:

Անկարգությունների հետևանքով վիրավորվել է երկու ոստիկան: Բախման շարունակությունից խուսափելու համար Դոնալդ Թրամփի թիմը կոչ է արել միջոցառման մասնակիցներին ցրվել: Ձերբակալվել է 5 մարդ: