Օբաման կողմ է ծայրահեղ դեպքերում իշխանություններին քաղաքացիների սմարթֆոնների հասանելիությանը


10:55 , 12 մարտ, 2016

barack-obama-deliversԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ բջջային սարքավորումները պետք է այնպես պատրաստվեն, որ իշխանությունները հնարավորություն ունենան հասանելիություն ունենալ քաղաքացիների անձնական տվյալներին, եթե դա անհրաժեշտ է ահաբեկչության կանխման կամ հարկային օրենսդրության իրականացման համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ չնայած ամերիկացիների քաղաքացիական ազատություններին հակվածությանը՝ Օբաման կողմ է, որ անհրաժեշտության դեպքում ինչ-որ միջամտություն հնարավոր լինի:

Նա արտաքին հասանելիությունից պաշտպանված սմարթֆոնները համեմատել է «գրպանում շվեյցարական բանկերի հետ»: