01:17 , 12 մարտ, 2016
Tert.am–ը գրում է.
Պուերտոռիկացի 26 ամյա Ֆերնանդո դե Խեսուս Բեատոյի հուղարկավորությունը կազմակերպվել է բավական տարօրինակ ձևով գրում է dailymail.co.uk-ը:
Պարբերականը նշում է, որ երիտասարդին հուղարկավորել են այն դիրքով, որով նա սիրում էր նստել` ոտքը ոտքին, սիգարետով: Նրան համարելով ուրախ անձնավորություն ընտանիքը հրաժարվել է դագաղից փոխարենը նախընտրելով` աթոռ, որպեսզի տղային նստեցնեն իր սիրած դիրքով:
Ֆերնանդոն մահացել էր բազմաթիվ կրակոցներից, սակայն դեռևս հանգամանքները պարզված չեն:


