Լեոնարդո Դի Կապրիոյի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել


23:06 , 11 մարտ, 2016

Լեոնարդո Դի Կապրիոյի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել168.am-ը գրում է.

44-ամյա Ադամ Ֆիշերի՝ հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի խորթ եղբոր ու նրա կնոջ՝ Չերիթի Մուրի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Զույգին բռնացրել էին խանութից 990 դոլարի գողություն կատարելու մեջ, հայտնում է Super.ru-ն:

Փետրվարին կայացել էր գործով դատական նիստը, սակայն մեղադրյալները չէին ներկայացել դատարան: Ներկայում նրանց սպառնում է 3 հազար դոլարի տուգանք ու կրկնակի դատական հետաքննություն: