Պատուհաններն երկար մաքուր պահելու հրաշալի լուծում


22:16 , 11 մարտ, 2016

Պատուհաններն երկար մաքուր պահելու հրաշալի լուծումBarometer.am-ը գրում է.

Արևոտ օրերը սկսվելուն պես շատ տնային տնտեսուհիներ նայում են պատուհաններից և տեսնում կեղտ, փոշի, անձրևահետքեր մնացած ցուրտ եղանակից։ Իսկ մաքրելուց հետո պատուհաններից աշխարհը բոլորովին այլ գույներով է երևում:

Նման արդյունք ստանալու համար խառնեք երեք թեյի գդալ ջուր, յոթ ճաշի գդալ գլիցերին և մի քանի կաթիլ ամոնիակ: Խառնուրդը քսել կտորի վրա և մաքրել պատուհանները: Գլիցերինի և ամոնիակի համակցությունը կպաշտպանի հայելիները փոշուց: