Զիկա վարակը սպառնում է նաև մեծահասակների ուղեղներին. ֆրանսիացի գիտնականներ


22:10 , 11 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Ֆրանսիացի գիտնականները մտավախություն են հայտնել, որ զիկա վարակը կարող է սպառնալիք ներկայացնել նաև չափահասների համար: Այլ ոչ միայն նորածինների, ինչպես կարծում էին նախկինում:
 
BBC-ն հայտնում է, որ New England Journal of Medicine հանդեսում տպագրած հոդվածում գիտնականները հայտնել են 81-ամյա տղամարդու մոտ հայտնաբերված այդ վարակի մասին: Տղամարդը, որի անունը չի նշվում, հիվանդանոցում էր հայտնվել Օվկիանիայում շրջագայությունից հետո:

Նրա մոտ մասնավորապես մենինգոէնցեֆալիտ է հայտնաբերվել, որը դրսևորվում է ուղեղի բորբոքումով և կարող է, ողնաշարով փոխանցվելով, կաթվածահար անել օրգանիզմը:
 
Գիտնականների կարծիքով հիվանդության պատճառը զիկա վարակն է եղել:

Մինչ այս, Լատինական Ամերիկայում զիկայի վարակի պատճառով փոքր գանգերով հազարավոր երեխաներ են ծնվել: