ԵՄ-ն եւ Կուբան հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր են ստորագրել


21:46 , 11 մարտ, 2016

cuban-flagAraratnews.am-ը գրում է.

Եվրամիությունն ու Կուբան հարաբերությունների կարգավորման մասին համաձայագիր են ստորագրել: «Սա պատմական օր է երկկողմ հարաբերությունների համար»,- պաշտոնական այցով Կուբայում գտնվող եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Հավանայում համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ Կուբան ներկայացրել է երկրի ԱԳ նախարար Բրունո Տոդրիգեսը: Հիմա արդեն այն պետք է վավերացնեն Եվրամիության երկրների եւ Կուբայի կառավարությունները: