Պաուլո Կոելյոի 30 մոտիվացնող մեջբերումները


20:15 , 11 մարտ, 2016

PAULOCOELHO

Պաուլո Կոելյո գրողին գրեթե բոլորն են ճանաչում՝ սկսած ընթերցասերից, վերջացրած այն մարդկանցով, ովքեր կյանքում նույնիսկ գիրք չեն բացել: Եվ դա այն պատճառով որ Կոելյոի ստեղծագործությունները ավելի շատ նորաձև էին: Բայց անտեսել այն փաստը, որ Կոելյոն հանճարեղ գրող է՝ մեղմ ասած անարդարացի կլինի:

Եվ ահա ներկայացնում ենք Ձեզ Պաուլո Կոելյոի հրաշալի և մոտիվացնող մեջբերումները, վերցված նրա ստեղծագործություններից.

Երբեմն հարկավոր է շրջել ամբողջ աշխարհը, որպեսզի հասկանալ, որ գանձը թաղված է հենց քո տան մոտ:

Եթե դու ունակ ես տեսնել գեղեցիկը, ապա դա միայն այն պատճառով, որ գեղեցիկն ես կրում քո ներսում: Քանզի աշխարհը նման է հայելու, որում ամեն ոք տեսնում է սեփական արտացոլումը:

Ինչ պատահել է մեկ անգամ, հնարավոր է այլևս երբեք չպատահի: Բայց այն, ինչ պատահել է երկու անգամ, անպայման կպատահի նաև երրորդ անգամ:

Երբ ինչ-որ բան շատ ցանկանաս, ամբողջ տիեզերքը կնպաստի այն բանին, որպեսզի ցանկությունդ կատարվի:

Եթե ես գործեմ հենց այն արարքները, ինչը ինձնից սպասում են մարդիկ՝ ես կդառնամ նրանց ստրուկը:

Կյանքը միշտ սպասում է հարմար պահի, որպեսզի գործի:

Մոլորվել՝ դա որևէ հետաքրքիր բան գտնելու լավագույն տարբերակն է:

Ամենախավար ժամը՝ լուսաբացից առաջ է:

Եթե մարդը քոնն է՝ ապա նա քոնն է, իսկ եթե նրան ուրիշ կողմ էլ է ձգում, ապա չարժի նա ոչ քո նյարդերին և ոչ էլ ուշադրությանը:

Աշխարհում ամեն ինչ՝ միևնույն բանի տարբեր կերպ դրսևորումն է:

Բոլորը մեջքից ասում են ինչ պատահի, իսկ աչքերի մեջ՝ ինչ շահեկան է:

Եթե սերը արագ է փոխում մարդուն, ապա հուսահատությունը շատ ավելի արագ է այդ անում:

Այնտեղ, որտեղ մեզ սպասում են, մենք միշտ հայտնվում ենք ճիշտ ժամին:

Շարունակությունն՝ այստեղ