Ինչո՞ւ նիհար լինելն այդքան էլ լավ չէ


19:22 , 11 մարտ, 2016

Ինչո՞ւ նիհար լինելն այդքան էլ լավ չէՆորվեգացի գիտնականները պնդում են, որ նիհար մարդիկ ավելի քիչ են ապրում, քան ավելի գերերը: Հետազոտության ընթացքում, որը տևել է 10 տարի, պարզվել է, որ փորձի նիհար մասնակիցների 90%-ը մահացել է 8 տարի շուտ, քան նրանց ավելի նորմալ քաշով հասակակիցները: Իսկ ավելի գեր մարդիկ իրենց հասակակիցների միջին տարիքից ընդամենը 4 տարով են պակաս ապրել:

Գիտնականները նաև պարզել են, որ և՛ նիհարությունը, և՛ գիրությունը տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ են դառնում: Գեր մարդիկ հաճախ տառապում են այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են` շաքարախտը, հիպերտոնիան, աթերոսկլերոզը, ինչպես նաև հոդային խնդիրները:

1389341820_958853323

Սակայն նիհարությունն իր հերթին մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների, նյարդային խանգարումների և քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Այդ իսկ պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս ճիշտ սնվել և միայն օգտակար ու առողջարար սնունդ ընդունել, որն էլ իր հերթին թույլ կտա ունենալ նորմալ քաշ: