Աշխարհի լավագույն գաղտնի հետախուզական ծառայությունները


19:07 , 11 մարտ, 2016

test_bio_image

Ցանկացած պետության համար շատ կարևոր է իր երկրի   հետախուզությունը։ Գաղտնի ծառայությունները  տարբեր երկրներում առանձնացված են սովորական զինված ուժերի ավանդական հետախուզությունից (կառավարության կազմում) և որոշ երկրներում էլ գործում են հենց զենված ուժերի կազմի մեջ։ Այս գործակալությունները կատարում են՝ հետախուզական, վերլուծական, դիվերսիոն, հակաահաբեկչական գործառույթներ։ Նրանք կարողանում են՝ հեղափոխություններ կազմակերպել թշնամական պետության տարածքում, լիկվիդացնել պետության համար անցանկալի անձանց, գաղտնալսել տարբեր մարդկանց և պաշտոնյաների, վերլուծել տարբեր քաղաղքական իրադարձություններ։

Ձեզ ենք ներկայացնում աշխարհի լավագույն գաղտնի ծառայությունները.

10․ ISI(Inter-Services Intelligence)-միջգերատեսչական Հետախուզություն – Պակիստան

Պակիստանը լինելով միջուկային տերություն և ունենալով խնդիրներ գերտերությունների և իսլամիստական ծայրահեղական խմբերի հետ անհրաժեշտություն է առաջանում մշտական լրտեսումներ իրականացնել նրանց տարածքում։ Այս ծառայությունը ստեղծվել է 1949թ․Պակիստան-Հնդկաստան 1-ին պատերազմի ժամանակ։

 

 

9.Research and Analysis Wing (RAW) – Հետախուզության և վերլուծության Թև-  Հնդկաստան

 Ունենալով պակիստանի նման Թշնամի, հնդկաստանը 1960-ական թվականներին Ստեղծեց Իր  գաղտնի ծառայությունը, որը դարձավ շատ լուրջ մրցակից պակիստանյան հետախուզության նկատմամբ։ Այս ծառայությունը հաջողացրել է լուրջ վնասներ հասցնել Թշնամի պակիստանին և լրտեսել բազմաթիվ անգլիացի պաշտոնյաների, կարողացել է կանխարգելել բազմաթիվ ահաբեկչություններ և գաղտնի կերպով գնել շատ լուրջ զենքեր Հնդկաստանի  զինված ուժերի համար։

8․ DGSE – Արտաքին անվտանգության վարչություն – Ֆրանսիա

Ունենալով փայլուն հետախուզական ծառայություն, Ֆրանսիան կարողանում է տեղեկություններ ստանալ աշխարհի ցանկացած կետից, այս ծառայությունը կարողացել է վնասազերծել տարբեր իսլամիստական ծայրահեղական խմբեր, ապահովել տարբեր կարևորագույն անձանց և օբյեկտների անվտանգությունը։ Այստեղ մեծ ուշադրություն են դարձնում Ժամանակակից տեխնոլոգիաներին։

7․Federal Security Service (ФСБ) – ֆեդերալ անվտանգության ծառայություն – Ռուսաստան

Ունենալով Խորհրդային КГБ-Ի փորձը՝ Ռուսաստանը կարողացել է ձևավորել Շատ լուրջ հետախուզական ծառայություն, որը «աչքեր և ականջներ ունի ամեն տեղ»: Այն հատկապես աչքի ընկավ չեչենական և Ռուս-Վրացական պատերազմների ժամանակ՝ իմանալով այնպիսի տեղեկություններ, որոնք թշնամիներին մեծ վնասներ պատճառեցին։ ФСБ-ն կարողացել է կանխարգելել բազմաթիվ ահաբեկչություններ և հեղափոխության փորձեր Ռուսաստանի դաշնակից պետություններում (վերջինիս շահերից դրդված)։

 

 

 

 

6․Islamic Republic Of Iran Intelligence Ministry – Իրանի Իսլամական Հանրապետության Հետախուզության նախարարություն – Իրան

Գաղտնիք չէ, որ Իրանը ունի բազմաթիվ խնդիրներ աշխարհի գերտերությունների և ահաբեկչական կառույցների հետ։ Այս ամենը հաշվի առնելով Իրանը ստեղծել է մի հետախուզություն, որը գործակալներ ունի աշխարհի տարբեր երկրներում։ Իրան-Իրաքյան Պատերազմի ժամանակ այս ծառայությունը կարողացել է արժեքավոր տեղեկություններ իմանալ և կազմակերպել տարբեր դիվերսիաներ։ Այս ծառայությունը կարողացել է վերացնել բազմաթիվ ահաբեկիչների իրենց իսկ երկրներում։

 

 

 

 

5․BND Bundesnachrichtendienst (Federal intelligence Service) – ֆեդերալ հետախուզական ծառայություն – Գերմանիա

Ֆեդերալ հետախուզական ծառայությունը ունենալով բազմաթիվ գործակալներ աշխարհում, կարողանում է կատարել ցանկացած առաջադրանք, այստեղ մեծ ուշադրություն է դարձվում տեխնիկական հագեցվածությանը։ BND-ի գործակալները կարողացել են կանխել բազմաթիվ ահաբեկչություններ, լիկվիդացրել բազմաթիվ խանգարող անձանց։ 2009-ին բացահայտվեց, որ BND-ն լրտեսել է, այն ժամանակվա Թուրքիայի vարչապետ Ռեջեփ-Թայիփ Էրդողանին։ Ի պատասխան դրան Գերմանիան հայտարարեց, թե Թուրքիան Հնարավոր է ցանկանում է մինչև 2025թ․ ստեղծել միջուկային զենք

 Աշխատակիցներ – 7000 -ից ավել

Շարունակությունն՝ այստեղ