18:49 , 11 մարտ, 2016
Elq.am-ը գրում է.
Պոլսահայ հայտնի լրագրող, հասարակական գործիչ, Թուրքիայում հայերեն և թուրքերն հրատարակվող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության առթիվ հարուցված քրեական գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել: «Ակոս» -ում տեղ գտած տեղեկության համաձայն՝ գործին կից մի փաստաթղթից պարզ է դարձել, որ սպանությունից անմիջապես հետո Թուրքիայի հետախուզական մարմիններն ուսումնասիրություն են անցկացրել՝ պարզելու համար, թե արդյո՞ք Դինքի սպանության մեջ մեղադրվող անձիք հայկական ծագում ունեն. գրում է Ermenihaber-ը:
2007թ. հունվարի 23 (հանցագործությունից 5 օր անց) ամսաթվով թվագրված և միայն 2015թ. հոկտեմբերին գործին կցված տեղեկանքը վկայում է այն մասին, որ սպանության անմիջական կատարող Օգյուն Սամասթի և պատվիրատու Յասին Հայալի ծագման վերաբերյալ պետական արխիվներում հետընթաց ուսումնասիրություն է կատարվել՝ ընդհուպ մինչև 1900-ականների սկիզբ: Արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ անձանց տոհմում «հավատափոխ եղած» կամ «ոչ մուսուլման» որևէ մեկը չի եղել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ