18:36 , 11 մարտ, 2016
Life.panorama.am-ը գրում է.
Շատ մասնագետներ տարակարծիք են՝ կարելի՞ է արդյոք, որ երեխաները ծնողների հետ միասին քնեն: Կա մի խումբ, որը դրա մեջ երեխայի համար ֆիզիկական և հոգեբանական խնդիր է տեսնում, կան մասնագետներ, որոնք կարծում են, որ դա բնական երևույթ է և ոչ մի վտանգ չի պարունակում: Որո՞նք են երկու խմբի ներկայացրած փաստարկները:
Կողմ փաստարկներ
Pediatric Respiratory Reviews ամսագրի հետազոտությունների համաձայն, համատեղ քունը նվազեցնում է նորածնի հանկարծակի մահվան դեպքերի տենդենցը, օգնում է արագ կարգավորել կրծքով կերակրման պրոցեսը և նպաստում է և՛ երեխայի, և՛ մոր ամուր քուն ունենալուն:
Համատեղ քունը երեխայի մոտ զարգացնում է սիրտ-անոթային և շնչառական համակարգերը. մոր կողքին երեխան իրեն ավելի վստահ է զգում, ավելի քիչ է շարժվում և առավելապես հարմարվում է մեջքի վրա պառկած դիրքին, ինչը հատկապես կյանքի առաջին ամիսներին շատ կարևոր է: Ծնողների արտաշնչած ածխաթթու գազը յուրատեսակ մարզանք է նորածնի թոքերի համար:
1990-ականների Եվրոպայում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաները, ովքեր վաղ հասակում քնել են ծնողների կողքին ավելի ինքնավստահ են, անկախ և լավ են սովորում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ