Սիրիան կարող է դաշնային պետություն դառնալ


18:12 , 11 մարտ, 2016

661362MisturaAraratnews.am-ը գրում է.

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ Սիրիայի դաշնայնացման թեման կարող է քննարկվել առաջիկա բանակցություններում, հաղորդում է RIA Novosti-ն:

«Սիրիացիները բացառել են Սիրիայի մասնատումը, սակայն երկրի դաշնային կառուցվածքը կարող է քննարկվել բանակցությունների ընթացքում»,-հայտարարել է դե Միստուրան:

Ավելի վաղ  նշվել էր, որ Սիրիայի դաշնայնացման առաջարկն արդեն փոխանցվել է դե Միստուրային։