21:12 , 12 մարտ, 2016
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ ճապոնացի քիմիկոսները բացահայտել են մանրէի նոր տեսակ (Ideonella sakaiensis 201-F6), որն ունակ է քայքայել պլաստիկը (առնվազն դրա ամենատարածված տեսակը՝ պոլիէթիլենտերեֆտալատ)։
Հետազոտությունը հրապարակվել է Science պարբերականում։ Մանրէն հայտնաբերվել է բնական պայմաններում (օվկիանոսում) առկա մանրէաբանական օրգանիզմների շրջանից։ Ideonella sakaiensis 201-F6-ը պոլիէթիլենտերեֆտալատն օգտագործում է իր ածխաջրածնային ու էներգետիկ փոխանակումների համար։ Մանրէն արտազատում է երկու ֆերմենտ, որոնք էլ տարրալուծում են այդ միավորումը մինչև էկոլոգիապես անվտանգ տերեֆտալ թթու ու էթիլենգլիկոլ։