17:22 , 11 մարտ, 2016
Panorama.am-ը գրում է.
«Ընտրացուցակները պաշտոնապես հրապարակելու պահանջի հետ կապված մենք չենք պատրաստվում խախտել միջազգային փաստաթղթերում ընդունված սկզբունքները, չենք պատրաստվում խախտել Սահմանադրական դատարանի դիրքորոշումը», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ընտրական նոր օրենսգրքի հեղինակներից Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է բավարարվի ընդդիմության պահանջը և ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները հրապարակվեն:
Նրա խոսքով, Սահմանադրական դատարանն այս հարցի հետ կապված երկու անգամ դիրքորոշում հայտնել է՝ նշելով, որ միջազգային կազմակերպությունները դա ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը համարում են գաղտնիություն պարունակող տարր:
«Սահմանադրական դատարանը պաշտպանում է այդ մոտեցումը», -ՍԴ դիրքորոշումը հիշեցրեց Հարությունյանը:
Այդուհանդերձ, Հարությունյանն ասաց, որ իրենք պատրաստ են «որոնել մեխանիզմներ»՝ ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ