15:58 , 11 մարտ, 2016
Panorama.am-ը գրում է.
«Ներկայացնելով նման Ընտրական օրենսգրքի նախագիծ, իշխանությունները մեկ նպատակ են հետապնդել՝ ներկայացնել շատ վատը, որը քննարկման արդյունքում կդառնա ընդամենը վատը», -այսօր Ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ դիմելով դրան մասնակից իշխանության ներկայացուցիչներին՝ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Անդրադառնալով Ընտրական նոր օրենսգրքի բովանդակությանը, ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչն ասաց, որ նախագծով ոչ թե հրաժարվում են մեծամասնական ընտրակարգից, այլ «մեծամասնականի թվաքանակի մեծացում»:
«Տոկոսները մեծամասնականի ավելացան՝ ներկայիս 25 տոկոսի փոխարեն հիմա դարձավ 51 տոկոս: Ավելին, եթե նախկինում քաղաքացին կարողանում էր մեծամասնական և կուսակցական ցանկերը տարբերել, ապա այս դեպքում այդ ընտրակաշառքը, թաաղի ռեսուրսի օգտագործումը, որ մեծամասնականի համար կիրառվում էր, արդեն պետք է օգտագործվի նաև կուսակցության համար, իշխող կուսակցության համար: Սա միանշանակ անընդունելի է», -հայտարարեց Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ պարզ համամասնական ընտրակարգի կիրառման դեպքում որևէ խնդիր չէր լինի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ