Միջազգային միջնորդները և ՌԴ-ը չեն կարող կարգավորել ԼՂ հակամարտությունը ՀՀ-ի և Ադրբեջանի փոխարեն. Պեսկով


16:00 , 11 մարտ, 2016

Միջազգային միջնորդները և ՌԴ-ը չեն կարող կարգավորել ԼՂ հակամարտությունը ՀՀ-ի և Ադրբեջանի փոխարեն. ՊեսկովBarometer.am-ը գրում է.

Ռուսաստանը շարունակում է հետևողականորեն աշխատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, սակայն վերջնական որոշումներ կարող են կայացնել միայն հակամարտության անմիջական մասնակիցները: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

"Դրանք իրոք մեկանգամյա ջանքեր չեն, դա հետևողական գիծ է, որն իրոք իրականացվում է միջազգային ձևաչափերով։ Եվ հանդիսանալով այդ ձևաչափերի պատասխանատու մասնակիցը, Ռուսաստանը շարունակում է հետևողական աշխատանքը։ Սակայն ինչ-որ վերջնական լուծումներ, վերջնական նախաձեռնություններ կարող են արտահայտվել միայն հիմնախնդրի մասնակիցների կողմից",- նշել է Պեսկովը՝ շեշտելով, որ "ո՛չ միջազգային միջնորդները և ո՛չ էլ Ռուսաստանը չեն կարող կարգավորել հիմնախնդիրը Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն":