15:46 , 11 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Ընտրական փորձը ցույց է տվել, որ ընտրակեղծիքները կանխարգելում են դիտորդները և լրագրողներն, այլ ոչ թե կուսակցությունների վստահված անձինք: Այս մասին հրավիրված Ընտրական օրենսգրքի թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն՝ անդրադառնալով ընտրատեղամասերում դիտորդների և լրատվամիջոցների թվի սահմանափակմանը:
«Այնպիսի տպավորություն է, որ այլ խնդիրներ չունենք, ինչպես օրինակ՝ ուղղորդված ընտրություն, ճնշումներ, ընտրակաշառք, արդյունքների կեղծում։ Մենակ էս դիտորդնե՞րն են համը հանում, հա՞»,- ասաց նա:
Նա նաև անդրադարձավ այն դրույթին, ըստ որի՝ ընտրական համակարգով ԿԸՀ-ն կարող է ընտրատեղամասից հեռացնել այն դիտորդին, որը չի կարողանում իրականացնել պատշաճ դիտորդական առաքելություն:
« Դուք լավ ասացիք, որ մենք կառաջարկենք, դուք կորոշեք: Իրականում ներկայացված նախագիծը պետք է արդեն իսկ կոնսենսուսի արդյունք լիներ: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, շտապելու տեղ չունեմ և հարցեր ունեմ չպարզաբանված: Ճիշտ եք ասում` «չագուչն» էլ ձեր ձեռքը, մեխն էլ»,- ասաց նա և Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն հորդորեց քննարկումը զավեշտի չվերածել: