Փոխնախարար. Մինչև ապրիլի 25-ը ցրտահարության վտանգը պահպանվում է


15:38 , 11 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

Տաք հունվարն ու փետրվարը գյուղացուն ստիպեցին սովորականից շուտ սկսել հողի աշխատանքները: Խաղողի թաղած վազերն արդեն բացել են, էտը սկսել: Արարատյան դաշտում ծաղկած հատուկենտ ծիրանենիներ էլ  կան:

«Ինչպես մենք կանխատեսել էինք,  մինչև մարտի 15-ից Արարատյան հարթավայրում կդիտվի  ծիրանենու մասսայական  ծաղկում: Համեմատության համար նշեմ, որ անցյալ տարի ծիրանենին ծաղկել է մարտի 25-ից հետո, առանձին տարիներին՝  ապրիլի սկզբին: 15-20 օր առաջանցիկ տեմպ է գրանցվել գարնան գյուղացիական աշխատանքների կազմակերպման գործում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

Խաղողի որթերում արդեն առատ հյութ կա:  Գյուղատնտեսության փոխնախարարը խորհուրդ է տալիս հյութի կորուստներից խուսափելու համար էտի աշխատանքներն արագ ավարտել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ