15:26 , 11 մարտ, 2016
Hyperloop Transportation Technologies ընկերությունը հայտարարել է, որ Սլովակիայի կառավարության հետ ստորագրել է պայմանագիր գերձայնային տրանսպորտային համակարգի ապագա շինարարության մասին, որը կմիացնի Բրատիսլավան Վիեննայի ու Բուդապեշտի հետ։ Այս մասին հայնում է Mashable-ը։
Այժմ Սլովակիայի մայրաքաղաքից Ավստրիայի մայրաքաղաք ուղևորությունը մեքենայով տևում է 1 ժամ։ Hyperloop-ի շնորհիվ ուղևորությունը հնարավոր կդառնա 8 րոպեում։ Պիլոտային նախագիծը կոչված է բացելու Եվրոպան նոր տեխոնոլոգիայի համար։
Ընկերության ղեկավար Դիրկ Ալբորնը հայտարարել է, որ Սլովակիայում Hyperloop-ը կհայտնվի «բավականին արագ»։