15:18 , 11 մարտ, 2016
Life.panorama.am-ը գրում է.
Իր հանցավոր կարիերան Ալ Կապոնեն սկսել է պատանի տարիքում որպես մաֆիայի խմբավորումներից մեկում տարբեր մանր հանձնարարություններ կատարող: Սակայն, շուտով, Ալ Կապոնեն իրագործում է իր առաջին սպանությունը, այսպես ասած, «պատժում է» մի անհնազանդ չինացու, ով հրաժարվում էր հարկեր վճարել մաֆիային իր փոքրիկ ռեստորանն աշխատացնելու համար:
Դառնալով Չիկագոյի մաֆիայի ընտանիքներից մեկի պարագլուխը` Ալ Կապոնեն հրամայում է վերացնել գանգսթերական աշխարհի մյուս ղեկավարներին: Իր սեփական անվտանգությունն ապահովելու համար Ալ Կապոնեն 3,5 տոննա քաշ ունեցող զրահապատ կադիլակ է պատվիրում:
Ալ Կապոնեն մի ամբողջ գանգսթերական կայսրություն է ստեղծում, որը նրան տարեկան 60 միլիոն դոլարի չափով շահույթ էր բերում: Նրա առանձնատները Չիկագոյում և Ֆլորիդայում պահպանում էին գրեթե Սպիտակ տան պես: Հյուրանոցներում Կապոնեն հատուկ իր համար նախատեսված մուտքերով էր ներս մտնում, իսկ իր ամբողջ շքախումբը տեղավորելու համար ստիպված էին լինում 50 հյուրանոցային սենյակ զբաղեցնել:
Կապոնեի կինը` ազգությամբ իռլանդուհի Մեյը, որի հետ նա ամուսնացել էր դեռ պատանի տարիքում, ամուսնուց հեոու էր ապրում, քանի որ Կապոնեն հարյուրավոր սիրուհիներ ուներ, որոնց ընտրում էր իրեն պատկանող հասարակաց տներից:
Չիկագոյում Ալ Կապոնեի կառավարման 14 տարիների ընթացքում հարյուրավոր մարդիկ են սպանվել, սակայն օրինապահ մարմիններին ոչ մի կերպ չէր հաջողվում ձերբակալել մաֆիայի պարագլուխներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ