Խնդրում եմ, «ռեյտինգային» բառը մի օգտագործեք. Հարությունյանը՝ ընդդիմախոսներին


15:12 , 11 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

«Ընտրական նոր օրենսգրքի նախագծով առաջարկվող համակարգը, որը ներկայացրել ենք, չի կոչվում ռեյտինգային, հարգելի գործընկերներ, խնդրում եմ մի օգտագործեք այդ տերմինաբանությունը», -այսօր Ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ դիմելով քննարկմանը ներկա կուսակցությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Վարկանիշային քվեարկության դեպքում, ըստ Հարությունյանի, քաղաքացին ընտրում է իր նախընտրած թեկնածուին՝ ըստ հորիզոնականների, բայց առաջարկվող համակարգը կոչվում է  «համամասնական ընտրություն բաց ցուցակներով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ