Պարոն Զուրաբյան, Դուք ինչո՞ւ եք մասնակցում այդ «մուտիլովկային»


14:37 , 11 մարտ, 2016

«Այս քննարկումը Եվրոպային խաբելու համար է», այսպիսի արտահայտություն է արել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն Ընտրական օրենսգրքի հանրային քննարկման ժամանակ:

Դե արի ու մի ասա: Պրն Զուրաբյան բա որ գիտեիք, որ այս ամենը խաբելու համար է: Դուք ինչո՞ւ եք մասնակցում այդ «մուտիլովկային»: Մենակ չասեք թե ստիպված եք եղել, ես բազմիցս տեսել եմ թե ՀԱԿ-ը ինչպես է բոյկոտում ԱԺ նիստերը, սա էլ բոյկոտեիք: