Հանրային խորհուրդն առաջարկում է հետաձգել ցորենի ալյուրի պարտադիր հարստացման ծրագիրը


14:14 , 11 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

Հանրային խորհուրդը դիրքորոշում է հայտնել ցորենի ալյուրի պարտադիր հարստացման ծրագրի վերաբերյալ: Խորհրդից ստացված հաղորդագրության մեջ նշվում է, որ մինչ այդ հարցի վերաբերյալ Հանրային խորհուրդը բազմաթիվ քննարկումներ է անցկացրել ինչպես շահագրգիռ կողմերի և մասնագետների հետ, այնպես էլ ՀԽ փոքր խորհրդի նիստերի ընթացքում:

Հաշվի առնելով, որ հարցի լուծման հիմնական բաղկացուցիչ մասն է կազմում գիտական կողմը, Հանրային խորհուրդը դիմել է նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, որպեսզի ակադեմիայի գիտական կենտրոններում ևս հարցը քննարկվի և ներկայացվի դիրքորոշում

Հանրային քննարկումներից և բազմաթիվ կարծիքներ լսելուց հետո հարցի վերաբերյալ ձևավորվել է ՀԽ ընդհանուր եզրակացությունը, որտեղ ասված է.

«1. Նպատակահարմար և հիմնավորված չէ ծրագրի իրականացման  մեթոդը, որով բնակչության թիրախային խմբի առողջական խնդիրն առաջարկվում է լուծել ողջ բնակչության ներգրավման միջոցով: Մինչդեռ բնակչության որոշակի շերտի համար դա կարող է վնասակար լինել, քանի որ կան իրար հակասող գիտական հետազոտություններ և կարծիքներ: Ամբողջ ծավալով հետազոտված չեն նաև տարածաշրջանի տեղային առանձնահատկությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ