Գաղտնալսվո՞ւմ է արդյոք Ձեր հեռախոսը


15:48 , 14 հունվար, 2013

Այսօր մեր առօրյայի անբաժան մասն է հեռախոսը` առանց որի այլևս չենք պատկերացնում մեր կյանքը: Սակայն պետք է զգույշ լինել, քանի որ հնարավոր է՝ Ձեր հեռախոսները գաղտնալսվում են ուրիշների կողմից, առավել ևս եթե հաշվի առնենք այն, որ հետազոտողների կարծիքով գաղտնալսումն այդքան էլ դժվար չէ: Կա մի քանի մեթոդ` համոզվելու՝ մեր հեռախոսները գտնվո՞ւմ են այսպիսի սպառնալիքի տակ, թե՞ ոչ:

«Տաք մարտկոցներ»: Եթե Դուք երկար ժամանակ չեք օգտագործել Ձեր հեռախոսը, իսկ նրա մարտկոցը տաք է, դա նշանակում է, որ այն օգտագործվում է ուրիշի կողմից: Մարտկոցները տաքանում են այն դեպքում, երբ հեռախոսից օգտվել են վերջերս:

«Կասկածելի ակտիվություն»: Եթե ձեր հեռախոսի էկրանի լույսը վառվում է ինքն իրեն, կամ հեռախոսում տեղադրվում են ծրագրեր կամ առանց Ձեր միջամտության այն անջատվում է, ապա հնարավոր է՝ Ձեր հեռախոսը գաղտնալսվում է:

«Արագ լիցքաթափում»: Եթե Ձեր հեռախոսը ավելի հաճախ է լիցքավորում պահանջում, քան սովորաբար, հնարավոր է՝ այն օգտագործվում է այլ անձանց կողմից: Սակայն պետք է ուշադրություն դարձնել նաև նրան, որ հեռախոսները մեկ տարուց ավելի օգտագործելուց հետո կորցնում են իրենց նախկին որակները, և լիցքաթափումը կարող է այդ պատճառով լինել:

«Ուշ անջատում»: Եթե հեռախոսը ուշ է անջատվում, ապա այն գտնվում է հսկողության տակ:

«Խափանումներ օգտագործման ժամանակ»: Եթե հեռախոսով խոսելիս դուք մոտենում եք էլեկտրոնային համակարգի և լսում եք խափանումներ, ապա հնարավոր է՝ հեռախոսի մեջ օտար մարմին կա:

«Զարկերակային ֆոնային աղմուկ»: Եթե խոսակցության ընթացքում հեռախոսում արձագանքներ եք լսում, ապա հնարավոր է, որ Ձեզ գաղտալսում են:

Դուք կարող եք նաև պարզել ձեր հեռախոսը գաղտալսվում է, թե ոչ՝ ձեզ հավատարիմ մարդուն ապատեղեկատվություն տալով: Եթե այն արագորեն տարածվում է, ապա ձեր կասկածները հիմնավոր են:

Եթե Դուք համոզված եք, որ Ձեր հեռախոսը գաղտնալսվում է, ապա դիմեք ոստիկանությանը, որոնք պարտավոր են հատուկ միջոցներ ձեռնարկել դա ստուգելու համար:

Գաղտնալսումից զերծ մնալու համար կոդավորեք ձեր հեռախոսը և այն մշտապես պահեք Ձեր ուշադրության կենտրոնում:

lurer.com