13:16 , 11 մարտ, 2016
Panorama.am-ը գրում է.
Իրանցիները Հայաստանը դիտարկում են որպես կարևորագույն ուղի իրենց կոմունիկացիոն, էներգետիկ ծրագրերն իրականացնելու համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Իհարկե, կան նաև այլ ուղիներ, բայց Հայաստանը շահեկան վիճակում է և ունի կարևոր առավելության՝ վստահելի գործընկեր է, անվտանգ երկիր է, երբ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ էին կիրառվում, Հայաստանը երբևէ չի ձեռնարկել որևէ թշնամական քայլ: Մենք պետք է օգտվենք այս վիճակից»,- նշեց նա:
Վ. Ոսկանյանի խոսքով, Հայաստանը մշտապես, պատմության ընթացքում լավ հարաբերություններ է ունեցել Իրանի հետ, բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ ենք ունեցել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ