2015 թ. Սիրիայում զոհվել է առնվազն 50 000 մարդ


13:10 , 11 մարտ, 2016

hi-syria-ceasefire-852-rtr3Araratnews.am-ը գրում է.

30 մարդասիրական կազմակերպությունների միջազգային միության զեկույցի համաձայն` 2015 թվականը սիրիական հակամարտության ամենավատ տարին է եղել, հաղորդում է Deutsche Welle-ն:

Նշվում է, որ վերջին տարում կարիքավորների, փախստականների և պաշարված քաղաքների բնակիչների թիվն էապես մեծացել է: Մարդասիրական կազմակերպությունների կարծիքով`  մեղավորներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:

Նշվում է, որ 2015 թվականին Սիրիայում զոհվել է առնվազն 50 հազար մարդ, մոտ մեկ միլիոն մարդ ստիպված է եղել փախչել, ևս մեկ ու կես միլիոն մարդու կյանք կախված է մարդասիրական օգնությունից:

Ավերվել է մոտ 200 հազար շինություն, ինչը 20 տոկոսով ավելի է 2014 թվականի ցուցանիշից: